Պուտին (ճաշատեսակ)
Փութինի բաղադրիչները | |
Տեսակ | Կանադական խոհանոց |
Ենթատեսակ | կարտոֆիլով ուտեստ |
Արտադրման վայր | Centre-du-Québec? |
Ստեղծման տարեթիվ | 1950 |
Poutine Վիքիպահեստում |
Փութին[1] (ֆր.՝ poutine), քվեբեկյան ազգային ուտեստ` արագ սննդի շարքից, բաղկացած է ֆրիից, անալի պանրից (cheese curds) և սոուսից։ Քվեբեկում հայտնվել է 1950-ական թվականներին, 2000-ական թվականներին լայն ճանաչում է գտել նաև այլ երկրներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա։ Առկա է տեղի ռեստորանների ճաշացանկում, ինչպես նաև McDonald's, Burger King, KFC և A&W ցանցերի կանադական մասնաճյուղերում։ Երբեմն մատուցվում է ծովամթերքների հետ, մասնավորապես, լավ է համակցվում թառափի դասի ձկնեղենի, մանր և խոշոր ծովախեցգետինների հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փութինը Քվեբեկում հայտնվել է 1950-ական թվականներին։ Այս ուտեստի ի հայտ գալու մի քանի տարբերակներ կան[2][3].
- Ուորիկ (Warwick): Ամենատարածված տարբերակն այն է, որ Փութինը 1957 թվականին հայտնվել է Le lutin qui rit ռեստորանում, որը գտնվում է Կենտրոնական Քվեբեկի Ուորիկ փոքրիկ քաղաքի Սեն Լուի փողոցում։ Ռեստորանի այցելուներից մեկը` Ժան Գի Լենեսը, Ֆեռնան Լաշանս անունով ռեստորանատիրոջը պատվիրում է մեկ ափսե ֆրի, այնուհետև որոշում է նրա վրա լցնել անալի քերած պանիր։
- Դրամոնվիլ (Drummondville): Այլ վարկածով Փութին առաջին անգամ մատուցել են 1964 թվականին Դրամոնվիլում նոր բացված Le roy Jucep ռեստորանում։ Նրա սեփականատերը` Ժան Պոլ Ռուան պնդում էր, որ հենց ինքն է ստեղծել Փութինը։ Ուտեստի անվանումը ծագում է ռեստորանում աշխատող խոհարարի անունից` Տի-Պու։ Այդ մասին մինչև օրս էլ գրված է ռեստորանի պաշտոնական կայքում։
- Նիկոլե (Nicolet) կամ Սենտ-Իասենտ (Saint-Hyacinthe): Փութինի հայրենիք են անվանում նաև Կենտրոնական Քվեբեկում գտնվող Նիկոլե քաղաքը։ Այդ շրջանում կան պանրագործարաններ, որտեղ արտադրվում է չեդեր պանրի տեսակը, որը կարող է բացատրվել որպես Փութինի ծագման բացատրություն։
- Պրինսվիլ (Princeville): Հնարավոր է, որ Փութինը ծագել է Պրիսվիլում, Կենտրոնական Քվեբեկ։ Այնտեղ էր գտնվում «Արքայադուստր» պանրի գործարանը։ 1966 թվականին պանրի գործարանի հարևանությամբ բացվում է La P’tite Vache փոքրիկ ռեստորանը։ Պանրի գործարանն ու ռեստորանը պայմանավորվում են պանրի վաճառքի համար, այնպես որ այցելուները կարող էին պատվիրել ֆրի և նրա վրա լցնել քերած պանիր։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-1960-ական թվականներին Քվեբեկում անգլերեն պուդինգ բառով անվանում էին ցանկացած ուտեստ, որի բաղադրության մեջ խառնվում էին շատ տարբեր բաղադրիչներ։
1880 թվականին կանադացի լրագրող և բառարանագիր Օսկար Դանը հրատարակում է «Կանադայում օգտագործվող խեղաթյուրված արտահայտությունների Ֆրանկոկանադական բացատրական բառարան», որտեղ կա նաև Փութին բառը հետևյալ նշանակությամբ.
Փութին - խոսակցական կանադերեն` անգլերեն պուդինգ բառի խեղաթյուրված տարբերակն է[4] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «La Poutinerie Yerevan - Փութիննոցը». La Poutinerie (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ La Banquise. Histoire de la Poutine
- ↑ Restaurant Le Roy Jusep. Historique
- ↑ Oscar Dunn. Glossaire Franco-Canadien et vocabulaire de locutions vicieuses usitées au Canada. Québec, Imprimerie «A. Côté et Cie», 1880, p. 145.